Մարզային Բժիշկների Վերապատրաստման Ծրագիր
   Ծրագրի Մասին

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ՀՀ մարզային բժիշկներին ձեռք բերելու մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ, ծանոթանալու համապատասխան մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների հետ:
 
Այստեղ կարող եք ստանալ ինֆորմացիա կատարված բաշխման և հաշվետվության մասին


ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ`

Տեսական և պրակտիկ բնույթի մասնագիտական - ուսուցողական պարապմունքներ
Առաջադեմ դասախոս մասնագետների ներգրավմամբ
Համակարգչային դասընթացների, ինտերնետային ծրագրերի փաթեթի և համաշխարհային էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու ուսուցանում
Շարունակական փոխկապակցվածության ձեռք բերում տարբեր մարզերի և մայրաքաղաքի մասնագետների միջև
Գիտա-մշակույթային հանդիպումների կազմակերպում ծրագրի ընթացքում


Ծրագրով նախատեսված բոլոր ծախսերը (բնակարան,սնունդ, տրանսպորտ դասընթացներ) կատարվելու են ծրագրի կազմակերպիչների կողմից:

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ`
Ծրագրի տևողությունը 1 ամիս է: Ծրագրին մասնակցելու նպատակով կարող են դիմել ՀՀ մարզային բուժ. հաստատություններում ակտիվ աշխատող 27-53 տ բոլոր բժիշկները, որոնք տրամադրված են վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները տարածելու իրենց կոլեգաների շրջանում: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի ձևը և ներկայացնել ՀՕՖ-ի գրասենյակ` ք.Երևան, Խորենացու 22 հասցեով: Ծրագրին մասնակցությունը որոշվում է մրցույթային կարգով: Մասնակցի ընտրությունը կատարվելու է լրացված դիմումի ձևի, նպատակային ակնարկի և անհրաժեշտության դեպքում հարցազրույցի հիման վրա: Վերապատրաստման ընթացքում մասնակիցը չպետք է գտնվի մեկ այլ վերապատրաստման մեջ ՀՀ-ում:

Վերապատրաստման վերջում մասնակիցը ստանում է վկայական` հաստատված ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից:


Արձագանքներ ծրագրի մասին՝

Առողջապահական համակարգի և առաջատար բուժհաստատությունների տնօրենների կողմից
Գործնկեր կազմակերպությունների կողմից
Վերապատրաստվող բժիշկների կողմից
Դասախոսների կողմից



Հարցերի համար դիմել`
ՀԱՄԲԱՐՁՈւՄ ՍԻՄՈՆՅԱՆ     հեռ. 52 - 66 - 60 / hsimonyan@far.am